16.01.2013

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԸ



Աստվածաշունչի ուսումնասիրությունը տարբերվում է այլ գրքերի ուսումնասիրությունից։ Քանի որ Սուրբ գիրքը գրվել է Սուրբ Հոգու ներշնչմամբ« ապա նրա ուսումնասիրությունն էլ պետք է լինի նույն Հոգու ազդեցությամբ© «Որովհետև երբեք մի մարգարեություն չտրվեց մարդկանց կամքի պես« այլ Սուրբ Հոգուց շարժված խոսեցին Աստծո մարդիկ» (Բ Պետրոս 1.21)։

Սուրբ Հոգին՝ Աստվածության երրորդ Անձը պետք է առաջնորդի ցանկացած աստվածաշնչյան սերտողություն։ Իսկ որպեսզի դա իրականություն դառնա« հարկ է« որ Աստվածաշնչի ցանկացած հավատարիմ ուսումնասիրող աղոթքով դիմի Աստծուն համապատասխան առաջնորդությունը ստանալու համար։
Կարելի է կարդալ Սուրբ Գիրքը« բայց ոչինչ չհասկանալ կամ էլ սխալ հասկանալ: Իսկ Աստծո առաջնորդության առկայության դեպքում մենք կարող ենք տեսնել Աստծո հրաշքները« որ առկա են Սուրբ Գրքում։

Ահա սաղմոսերգուի կողմից տրված այդպիսի կարճ մի աղոթքի օրինակ© «Բաց արա իմ աչքերը« որ քո օրենքի հրաշքները տեսնեմ» (Սաղմոս 119.18)։Կարիք չկա երկար անգիր արված աղոթքներ կրկնել առանց հաշվի առնելու որոշակի հանգամանքները։ Մենք կարող ենք մեր բառերով անկեղծ ասել այն« ինչ կա մեր սրտում։

Աստվածաշունչն ուսումնասիրելուց առաջ և ընթացքում խնդրում ենք Աստծուն« որ Նա ճիշտ ուղով առաջնորդի մեզ« որ ի վիճակի լինենք հասկանալու Սուրբ գրքի տվյալ հատվածի իսկական իմաստը։ Նաև՝ որպեսզի կարողանանք կյանքում կիրառել այն խրատները« որ կստանանք ուսումնասիրության արդյունքում։

Այսպիսով« խորհուրդը շատ պարզ է© Աստվածաշնչի ընթերցումից կամ ուսումնասիրությունից առաջ« որպես կարևոր նախապայման« պետք է աղոթել Տիրոջը։ Երբ հանդիպում ենք անհասկանալի և բարդ հատվածի« ապա կարող ենք կանգ առնել« աղոթել և հետո նորից շարունակել ուսումնասիրությունը։

Հետագա հոդվածներում կներկայացվեն Աստվածաշնչի ուսումնասիրության պատվիրանները« այսինքն այն կանոնները« որոնք պետք է պահպանել« որպեսզի Աստվածաշունչը ճիշտ հասկանանք։

Թող Աստված օրհնի ձեզ կարդալ« ուսումնասիրել« հասկանալ և կյանքում կիրառել աստվածաշնչյան ճշմարտությունները։

Комментариев нет:

Отправить комментарий