04.01.2013

ՀԱՎԱՏՈՎ ԱՂՈԹՔ





Մեծ իշխան Ֆրիդրիխ պրուսացու կառավարման տարիներին (1689-1713 թթ©) Բեռլինում մի սպանություն կատարվեց« որը համընդհանուր դժգոհություն առաջացրեց։ Հանցագործության զոհը երիտասարդ և գեղեցիկ մի աղջիկ էր« բոլորի կողմից հարգված զենքի վարպետ Վալտերի դուստրը։

Կասկածը ընկավ երկու զինվորների վրա« որոնք այդ երիտասարդ աղջկա ձեռքն էին խնդրում։ Նրանց բանտարկեցին։ Նրանցից մեկը՝ Ռալֆը իսկապես սպանել էր աղջկան« խանդի հողի վրա։ Իսկ մյուսը՝ Ալֆրեդը« ով բարեհաճ վերաբերմունք ուներ աղջկա կողմից« անմեղ էր։

Նրանց շատ սարսափելի տանջանքների ենթարկեցին« սակայն ոչ մեկը չխոստովանեց։ Դատավորները չէին կարողանում որոշել մեղավորին։ Այդ ժամանակ իշխանը հրամայեց« որ գործը հանձնեն Աստծո դատաստանին։ Դա նշանակում էր« որ մեղադրյալները պետք է որոշեին իրենց ճակատագիրը երկու զառերի օգնությամբ© ով քիչ միավոր հավաքի« նա էլ կհամարվի մարդասպան և կդատապարտվի մահվան։

Նշանակված օրը իշխանը եկավ« շրջապատված իր պալատականներով« հոգևորականներով և քաղաքի երևելիներով։ Ռալֆը (մարդասպանը) ծիծաղելով մարմարյա սեղանից վերցրեց զառերը և  նետեց։ Զառերը ցույց էին տալիս երկու վեց« այսինքն ամենամեծ թիվը« որ նրանք կարող էին ցույց տալ։ Ներկաները սարսափահար միմյանց նայեցին։ Մեծամասնությունը Ալֆրեդին անմեղ էր համարում« սակայն տեսնելով զառերը« կորցրին արդարադատության ամեն մի հույս։

Ալֆրեդը ծնկի իջավ©©© Լի Աստծո նկատմամբ հավատով« նա երկինք բարձրացրեց ձեռքերը և սկսեց ջերմորեն աղոթել։ Նրա շուրջը բացարձակ լռություն էր« ինչպես եկեղեցում։ Ապա նա ոտքի կանգնեց և բարձր կանչեց© «Ամենազոր և Գերիմաստուն Տեր« օգնիր ինձ« որովհետև Դու գիտես« որ ես անմեղ եմ»։

Աստծո հանդեպ հավատով լի« նա վերցրեց զառերը և ուժեղ նետեց մարմարյա սեղանին այնպես« որ մի զառը բաժանվեց երկու մասի. մի կեսը ցույց էր տալիս վեց միավոր« մյուս կեսը՝ մեկ։ Իսկ ամբողջական ոսկորը ցույց էր տալիս վեց միավոր« այնպես որ ընդհանուր գումարը կազմում էր 13։

Խոր զարմանք պատեց բոլոր ներկաներին« որը ավելի ուժեղացավ այն բանից հետո« երբ մարդիկ տեսան« որ Ռալֆը հանկարծ կայծակնահարվածի նման գետին ընկավ։ Ուշքի գալով« նա անմիջապես խոստովանեց իր կատարած հանցագործությունը։
Այսպիսով Աստված փրկեց անմեղին։ 

Ի հիշատակ այդ իրադարձության և ի վկայություն այն բանի« որ Աստծո ողորմածությունը և օգնությունը միշտ մեզ հետ են« երբ հավատով Նրան ենք ապավինում« այդ զառերը դրեցին Բեռլինի թագավորական պալատի արվեստի դահլիճում՝ ի հիշատակ սերունդների։


«Դու լսում ես աղոթք© ամեն մարմին քեզ մոտ է գալիս։ Զարհուրելի կերպով` արդարությունով կպատասխանես մեզ« ով մեր փրկության Աստված» (Սաղմոս 65.2,5)։

Комментариев нет:

Отправить комментарий