11.01.2013

ԺԱՄԱՆԱԿ ՏՐԱՄԱԴՐԵՔ ԸՆՏԱՆԻՔԻՆ




Մի անգամ, սովորականի պես, հայրը տուն է վերադառնում աշխատանքից ու տեսնում է, որ որդին իրեն դռան հետևում սպասում է:

- Հայրի՜կ, կարո՞ղ եմ քեզ մի բան հարցնել։
- Ասա՜, ի՞նչ է պատահել։
- Հայրի՜կ, դու որքա՞ն գումար ես վաստակում։
- Քո գործը չէ... ու հետո, ինչի՞դ է պետք։
- Պարզապես ուզում եմ իմանալ, ասա՜, հայրի՜կ, դու որքա՞ն ես վաստակում մեկ ժամում։
- Դե, 500 դրամ, ու ի՞նչ։
- Հայրի՜կ, ինձ 300-ը կտա՞ս,- շատ լուրջ հայացքով նայելով հորը, ասաց տղան:
- Դու ինչ-որ հիմար խաղալիքի համար ինձնից այդքան գումար ես ուզո՞ւմ։ Ես ամբողջ օրը աշխատում եմ, հոգնում, իսկ դո՞ւ...

Տղան կամաց հեռացավ իր սենյակը ու փակեց դուռը...
Հայրը մի փոքր անց հանգստացավ ու սկսեց մտածել. «Հնարավոր է, որ նա ինչ-որ կարևոր բան պետք է գնի... նա ինձնից երբեք գումար չի խնդրել...»

...Երբ հայրը մտավ սենյակ, տղան արդեն անկողնում էր...
- Քնա՞ծ ես, տղա՜ս։
- Ո՜չ, հայրի՜կ, ուղղակի պառկած եմ:
- Կարծում եմ՝ շատ կոպիտ խոսեցի քեզ հետ... Ես ծանր օր էի ունեցել, ների՜ր ինձ, ահա՜, վերցրո՜ւ գումարը, որը խնդրել էիր:
- Ո՛ւխ, շնորհակալ եմ, հայրի՜կ։

Հետո նա բարձրացրեց բարձն ու դրա տակից հանեց մի քանի դրամ... Հայրը տեսավ, որ տղան արդեն գումար ունի ու նորից բարկացավ... Տղան դրանք միացրեց ու նայեց հորը։
- Ինչո՞ւ խնդրեցիր, եթե ունեիր գումարը,- հարցրեց հայրը։
- Որովհետև գումարս բավական չէր... Հայրի՜կ, ահա՜, այստեղ ուղիղ 500 է... Ես կարո՞ղ եմ քո ժամանակից ՄԵԿ ԺԱՄ գնել։ Խնդրո՜ւմ եմ, վաղը աշխատանքից շուտ արի՜։ Ես ուզում եմ, որ դու մեզ հետ ընթրես:

ՀԻՇԵ՜Ք...  Քրիստոնեությունը սիրո փոխհարաբերությունների վրա հիմնված կրոն է։ Աստվածաշունչը կոչ է անում այդ փոխհարաբերություններում առաջին տեղը տալ Աստծո հետ փոխհարաբերություններին, այնուհետև՝ ընտանիքի անդամների հետ փոխհարաբերություններին։

Կյանքը շատ կարճ է, որ այն ամբողջովին ծախսեք աշխատանքի վրա... Եթե դուք վաղը չլինեք, Ձեր աշխատանքի վայրում Ձեր փոխարեն հաստատ մեկին կգտնեն, իսկ ընտանիքը չի կարող փոխարինել Ձեզ մեկ ուրիշով...

Ավելի շատ ժամանակ անցկացրեք Ձեր ընտանիքի հետ:

«Եթե մեկը իրենների և մանավանդ ընտանիքների համար խնամք չտանի, նա հավատքիցն ուրացած է և անհավատից էլ չար է» (Ա Տիմոթեոս 5.8)։

Комментариев нет:

Отправить комментарий