Հերքո՞ւմ են
արդյոք, ժամանակակից գիտնականները այն Աստծուն, Ում հավատացել են այնպիսի գիտնականներ, ինչպիսիք են Նյուտոնը,
Գալիլեյը, Կոպերնիկոսը և ուրիշներ:
Այն
թույր կարծիքը,
որ գիտնականները չեն հավատում Աստծուն,
չի համապատասխանում իրականությանը: Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան
մրցանակի դափնեկիր,
հայտնի գիտնական
Մաքս Բորնը
ասում է.
«Շատ գիտնականներ են հավատում Աստծուն:
Նրանք, ովքեր
ասում են,
որ գիտությունների ուսումնասիրությունը մարդուն
աթեիստ է
դարձնում, հավանաբար ինչ-որ տարօրինակ մարդիկ են»:
Քանի որ
մենք տեղեկություններ չունենք
մեր հայրենակից գիտնականների մեծ մասի
կրոնական հայացքների մասին, ստիպված ենք
մեջբերել միայն
արտասահմանյան հայտնի
գիտնականների ասույթները Աստծո հանդեպ ունեցած
հավատի մասին:
1. «Դա մեծ
սուտ է,
որ գիտնականների մեծ մասը աթեիստ
է» (Դոկտոր
Հ. Ալայա,
քիմիկոս, ԱՄՆ):
2. «Ես չեմ
կարծում, որ
իսկական գիտնականը կարող է աթեիստ
լինել» (Դոկտոր
Ֆ. Էրենբերգեր, քիմիկոս, Գերմանիա):
3. «Ժամանակակից գիտությունը չի ոչնչացրել Աստվածաշնչի հիմնարար ճշմարտությունը: Ես
հավատում եմ
Աստծուն, ես
հավատում եմ
Հիսուսին, ես
հավատում եմ
Աստվածաշնչին» (Ա.
Բերկե, քիմիկոս,
Նորվեգիա):
4. «Չկա հիմնարար
պատճառ, թե
ինչու գիտնականը չի կարող հավատալ
Աստծուն և
Աստվածաշնչին, ինչպես
նաև, թե
ինչու կրոնական
մարդը պետք
է հերքի
գիտական հայտնագործությունները» (Դոկտոր
Ջ. Ջոունսի,
մաթեմատիկոս, Ավստրալիա):
5. «Ես չեմ
կարող պատկերացնել, թե ինչպես կարող
է իսկական
աթեիստը գիտնական
լինել» (Դոկտոր
Ռ. Միշիկուն,
Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր):
«Ով Աստծո
մեծության և
իմաստության, և
գիտության խորությունը. ինչպես անքննելի են
նրա դատաստանները, և անհասկանալի են
Նրա ճանապարհները: Որովհետև ո՞վ գիտաց
Տիրոջ միտքը,
կամ ո՞վ
եղավ Նրա
խորհրդակից: Որովհետև
Նրանից և
Նրանով և
դեպի Նա
է ամեն
բան. նրան
փառք հավիտյան։ Ամեն» (Հռովմեացիս 11.33-36):
Комментариев нет:
Отправить комментарий