25.01.2013

ՔՐԻՍՏՈՆՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ


«Սիրելի, աղոթք եմ անում, որ ամեն բանի մեջ հաջող և առողջ լինես, ինչպես քո հոգին հաջող է» (Բ Հովհաննես 2)։ Այս խոսքերով Հովհաննես առաքյալը հիշեցնում է, որ հոգևոր հաջողությանը զուգահեռ անհրաժեշտ է ձգտել հաջողության այլ ոլորտներում նույնպես, մասնավորապես ֆիզիկական տեսակետից։

Եթե մարդը ֆիզիկապես առողջ չէ, ապա նա չի կարող լիարժեք կատարել Աստծո կամքը։ Իհարկե դա չի նշանակում, որ առողջության խնդիրներ ունեցողները չեն կարող Աստծո կամքը կատարել, բայց մի բան պարզ է, որ լավ առողջությունը Աստծուն ծառայելու ավելի մեծ հնարավորություններ է ընծեռում։ Մենք պատասխանատու ենք մեր առողջության համար Աստծո առջև, մանավանդ երբ դա մեզանից է կախված։

Աստվածաշունչը զգուշացնում է մարմնի և առողջության նկատմամբ անփույթ վերաբերվելու վտանգներից։ «Չգիտե՞ք որ դուք Աստծո տաճար եք, և Աստծո Հոգին բնակված է ձեզանում։ Եթե մեկն Աստծո տաճարն ապականե, նրան էլ Աստված կապականե, որովհետև Աստծո տաճարը սուրբ է, որ դուք եք։ Կամ թե չգիտե՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, որ ձեզանում է, որ նրան Աստծուց ունեք»  (Ա Կորնթացիս 3.16,17, 6.19):

Հետագա հոդվածներում կանդրադառնանք առողջությունը պահպանելու լավագույն մեթոդներին և խորհուրդներին ՆՈՐ ՍԿԻԶԲ ծրագրի համաձայն։ Այս ծրագրի անվանումը գալիս է անգլերեն New Start անվանումից։ Իսկ անգլերեն անվանումը ակրոհնչյունային անվանում է։

Այն այսպես է բացվում.

Nutrition – սնունդ
Exercises – վարժություններ
Water – ջուր

Sun – արև
Temperance – զսպվածություն
Air – օդ
Relaxation կամ Rest – հանգիստ
Trust in Godվստահություն« հավատ առ Աստված

Սրանք առողջությունը պահպանելու գործոններն են, որոնց հետագայում կանդրադառնանք աստիճանաբար։  

Комментариев нет:

Отправить комментарий