Ամեն չորեքշաբթի այս բաժնում տեղակայվում են Աստվածաշնչի հետ առնչվող հոդվածներն ու նյութերը, ինչպես նաև՝ Աստվածաշնչի ուսումնասիրության արդյունքները, գործնական եզրակացությունները, բնագրային վերլուծությունները և նմանատիպ նյութեր։
Բլոգի այս էջում այս պահի դրությամբ տեղակայված է 5 հոդված։
Քրիստոսը այս կապակցությամբ խորհուրդ է տալիս. «Քննեցեք գրքերը, որ դուք կարծում եք, թե նրանցով ունեք հավիտենական կյանք, և նրանք են, որ ինձ համար վկայում են» (Հովհաննես 5.39)։
Աստվածաշնչի ուսումնասիրությունն «ԱՆՆԱ» մեթոդի միջոցով ենթադրում է ուսումնասիրության երեք փուլ.
Բլոգի այս էջում այս պահի դրությամբ տեղակայված է 5 հոդված։
1. «ՈՐՈՆԵՑԵՔ ՏԻՐՈՋ ԳՐՔՈՒՄ ԵՎ ԿԱՐԴԱՑԵՔ»
Ժամանակակից մարդն իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը առաջին հերթին փնտրում է համացանցում։ Բայց կենսական կարևորություն ներկայացնող գիտելիքը պետք է որոնել ոչ թե համացանցում, այլ Տիրոջ գրքում՝ Աստվածաշնչում։ Եթե, իհարկե, խոսքը չի գնում համացանցում տեղակայված էլեկտրոնային Աստվածաշնչի շրջանակներում որոնման մասին։
Եսայիա մարգարեի գրքից (34.16) վերցված վերնագրի խոսքերը մեզ համար արդիական են այնքանով, որ մենք հաճախ չենք հետևում այս խորհրդին և կյանքում անհաջողություններ ենք ունենում այն պարզ պատճառով, որ չենք առաջնորդվում Տիրոջ խոսքով։
Սակայն, պետք է նշել, որ Աստված Իր խոսքը չի տվել միայն նրա համար. որ մենք այնտեղից միայն որոշակի կարճ ասույթներ կարդանք։ Եթե օրական միայն մեկ նախադասություն կարդանք Աստվածաշնչից, ապա այն ավարտելու համար անհրաժեշտ կլինի առնվազն 85 տարի։
Սիրելի քրիստոնյա, քանի՞ անգամ ես կարդացել Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ։ Կարող ես մեկնաբանության մեջ գրել քո դրական կամ բացասական փորձառության մասին։
Քրիստոնյաների հետ մշտական շփման արդյունքում կարող եմ ասել, որ նույնիսկ Աստծուն լուրջ հավատացող քրիստոնյաների միայն մի փոքր մասն է կարդացել Աստվածաշունչը լրիվությամբ։
Այդ արատավոր պրակտիկան պետք է վերացնի իրեն քրիստոնյա համարող յուրաքանչյուր ոք։ Եկեք ոչ միայն պարզապես կարդանք Աստծո խոսքը, այլև լրջորեն այն ուսումնասիրենք։
Մյուս չորեքշաբթի կներկայացնեմ Աստվածաշունչն ուսումնասիրելու մեթոդներից մեկը, որպեսզի հեշտացվի Աստծո խոսքի ոսումնասիրությունը ձեզ համար։
Իսկ հիմա բավարարվենք նրանով, որ հետևենք Աստվածաշունչը մեկ տարում կարդալու ծրագրին։ Ստորև ներկայացնում եմ այն։
Հունվարի 1 – Ծննդոց 1-3 գլուխներ,
Հունվարի 2 – Ծննդոց 4-7 գլուխնե,
Հունվարի 3 – Ծննդոց 8-11 գլուխներ,
Հունվարի 4 – Ծննդոց 12-15 գլուխներ,
Հունվարի 5 – Ծննդոց 16-19 գլուխներ,
Հունվարի 6 – Ծննդոց 20-22 գլուխներ,
Հունվարի 7 – Ծննդոց 23-25 գլուխներ,
Հունվարի 8 – Ծննդոց 26-27 գլուխներ,
Հունվարի 9 – Ծննդոց 28-30 գլուխներ,
Հունվարի 10 – Ծննդոց 31-33 գլուխներ:
2. ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ
«ԱՆՆԱ» ՄԵԹՈԴԸ
Աստվածաշնչի ուսումնասիրությունն «ԱՆՆԱ» մեթոդի միջոցով ենթադրում է ուսումնասիրության երեք փուլ.
1. Անցյալ (ԱՆ)
Քայլ
1. Կարդացվում է հատվածը։ Կատարվում է վերլուծություն՝ այսինքն դուրս է բերվում իմաստը
Աստվածաշնչից։
Քայլ
2. Պատասխանվում է «Ի՞նչ է ասում հեղինակը», կամ «Ինչի՞ն էր հավատում հեղինակը» հարցին։
Դա
վերաբերում է 1-ին դարին և ավելի վաղ ժամանակաշրջանին։
2. Ներկա (Ն)
Պատասխանվում
է «Ի՞նչ է դա նշանակում մեր օրերում», կամ՝ «Ինչի՞ն պետք է ես հավատամ» հարցին։ Այսինքն պարզվում է, թե որն է սկզբունքը մեր օրերում։
3. Ապագա (Ա)
Պատասխանվում
է «Ինչպե՞ս կարող եմ ես այդ սկզբունքը
կիրառել իմ կյանքում» հարցին։
Այս
մեթոդի օգնությամբ հնարավոր է հակիրճ, բայց ըստ էության պարզել համապատասխան գլխի կամ հատվածի
իմաստը և կիրառության հարցը մեր կյանքում։
Ստորև
ներկայացվում է Աստվածաշունչը մեկ տարում կարդալու ծրագիրը հունվար ամսվա համար
(2-րդ մաս)։
Հունվարի
11 – Ծննդոց 34-36 գլուխներ,
Հունվարի
12 – Ծննդոց 37-39 գլուխներ,
Հունվարի
13 – Ծննդոց 40-42 գլուխներ,
Հունվարի
14 – Ծննդոց 43-45 գլուխներ,
Հունվարի
15 – Ծննդոց 46-47 գլուխներ
Հունվարի
16 – Ծննդոց 48-50 գլուխներ,
Հունվարի
17 – Ելից 1-4 գլուխներ,
Հունվարի
18 – Ելից 5-8 գլուխներ,
Հունվարի
19 – Ելից 9-11 գլուխներ,
Հունվարի
20 – Ելից 12-13 գլուխներ,
Հունվարի
21 – Ելից 14-15 գլուխներ,
Հունվարի
22 – Ելից 16-17 գլուխներ,
Հունվարի
23 – Ելից 18-20 գլուխներ,
Հունվարի
24 – Ելից 21-23 գլուխներ,
Հունվարի
25 – Ելից 24-27 գլուխներ,
Հունվարի
26 – Ելից 28-29 գլուխներ,
Հունվարի
27 – Ելից 30-31 գլուխներ,
Հունվարի
28 – Ելից 32-33 գլուխներ,
Հունվարի
29 – Ելից 34-36 գլուխներ,
Հունվարի
30 – Ելից 37-38 գլուխներ,
Հունվարի
31 – Ելից 39-40 գլուխներ:
3. ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԸ
Աստվածաշունչի ուսումնասիրությունը տարբերվում է այլ գրքերի ուսումնասիրությունից։ Քանի որ Սուրբ գիրքը գրվել է Սուրբ Հոգու ներշնչմամբ, ապա նրա ուսումնասիրությունն էլ պետք է լինի նույն Հոգու ազդեցությամբ. «Որովհետև երբեք մի մարգարեություն չտրվեց մարդկանց կամքի պես, այլ
Սուրբ Հոգուց շարժված խոսեցին
Աստծո մարդիկ» (Բ Պետրոս 1.21)։
Սուրբ Հոգին՝ Աստվածության երրորդ Անձը պետք է առաջնորդի ցանկացած աստվածաշնչյան սերտողություն։ Իսկ որպեսզի դա իրականություն դառնա, հարկ է. որ Աստվածաշնչի ցանկացած հավատարիմ ուսումնասիրող աղոթքով դիմի Աստծուն համապատասխան առաջնորդությունը ստանալու համար։
Կարելի է կարդալ Սուրբ Գիրքը, բայց ոչինչ չհասկանալ կամ էլ սխալ հասկանալ: Իսկ Աստծո առաջնորդության առկայության դեպքում մենք կարող ենք
տեսնել Աստծո հրաշքները, որ առկա են Սուրբ Գրքում։
Ահա սաղմոսերգուի կողմից տրված այդպիսի կարճ մի աղոթքի օրինակ. «Բաց արա իմ աչքերը, որ քո օրենքի հրաշքները տեսնեմ» (Սաղմոս 119.18)։Կարիք չկա երկար անգիր արված աղոթքներ կրկնել առանց հաշվի առնելու որոշակի հանգամանքները։ Մենք կարող ենք մեր բառերով անկեղծ ասել այն, ինչ կա մեր սրտում։
Աստվածաշունչն ուսումնասիրելուց առաջ և ընթացքում խնդրում ենք Աստծուն, որ Նա ճիշտ ուղով առաջնորդի մեզ, որ ի վիճակի լինենք հասկանալու Սուրբ գրքի տվյալ հատվածի իսկական իմաստը։ Նաև՝ որպեսզի կարողանանք կյանքում կիրառել այն խրատները, որ կստանանք ուսումնասիրության արդյունքում։
Այսպիսով, խորհուրդը շատ պարզ է. Աստվածաշնչի ընթերցումից կամ ուսումնասիրությունից առաջ, որպես կարևոր նախապայման, պետք է աղոթել Տիրոջը։ Երբ հանդիպում ենք անհասկանալի և բարդ հատվածի, ապա կարող ենք կանգ առնել, աղոթել և հետո նորից շարունակել ուսումնասիրությունը։
Հետագա հոդվածներում կներկայացվեն Աստվածաշնչի ուսումնասիրության
պատվիրանները, այսինքն այն կանոնները, որոնք պետք է պահպանել,
պատվիրանները, այսինքն այն կանոնները, որոնք պետք է պահպանել,
որպեսզի Աստվածաշունչը ճիշտ հասկանանք։
Թող Աստված օրհնի ձեզ կարդալ, ուսումնասիրել, հասկանալ և կյանքում
կիրառել աստվածաշնչյան ճշմարտությունները։
4. ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՄԵԿՆՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
«Կարիք չկա մեկնաբանել Աստվածաշունչը, պարզապես
կարդացեք այն և կատարեք, ինչ այնտեղ գրված է»։ Այս մոտեցումը Աստվածաշնչի մեկնաբանները
կատակով անվանել են «Մարիամի սկզբունք»։ Մի առիթով Քրիստոսի մայր Մարիամը խորհուրդ
տվեց. «Ինչ որ ասե ձեզ, արեք» (Հովհաննես 2.5)։ Սակայն Սուրբ գիրքը
լրջությամբ ուսումնասիրողները հասկանում են, որ ամեն ինչ չէ, որ այդ աստիճան պարզունակ
է։
Մեզնից երկու հազար տարի առաջ գրվածը նույն
ձևով հասկանալը և կատարելը երբեմն կարող է անհեթեթությունների հասցնել։ Աստվածաշնչի
ուսումնասիրության պարագայում կարևորը տվյալ հատվածի սկզբունքը հասկանալը և կիրառելն
է։ Այլ խոսքերով, պետք է պարզել, ի՞նչ է նշանակում ինձ համար այս աստվածաշնչյան պատումը,
պատվիրանը կամ արտահայտությունը՝ «այստեղ և հիմա»։
Մյուս կողմից, կարելի է համաձայնել, որ շատ
մեկնաբանների անբարեխիղճ մոտեցման պատճառով շատ է պղտորվում աստվածաշնչյան զուլալ ջուրը։
Ամեն դեպքում յուրաքանչյուր ընթերցող, ուզի թե չուզի, արդեն մեկնաբան է ելնելով իր
աշխարհայացքից, մոտեցումներից և ըմբռնողության աստիճանից։ Ի՞նչ անել։ Ինչպե՞ս համոզվել,
որ ճիշտ ճանապարհին ենք գտնվում։
Գոյություն ունի գիտություն, որ կոչվում է
«հերմենևտիկա»։ Այս եզրույթը վերաբերվում է ոչ միայն Աստվածաշնչի, այլև բոլոր հինավուրց
գրքերի մեկնաբանություններին։ Հերմենևտիկան իր մեջ ընդգրկում է նաև տեքստի էգզեգեզան
(վերլուծությունը, բառացի՝ իմաստի դուրս բերումը)։
«Հերմենևտիկա» (ἑρμηνευτική) բառը
առաջացել է հունարեն ἑρμηνεύω (հերմենեուո – մեկնում եմ, թարգմանում եմ) բայից։
Հերմենևտիկայի արվեստին չտիրապետելն է պատճառը,
որ այդքան շատ են Աստվածաշնչի անհեթեթ մեկնաբանություններն ու մոլորությունները։
Աստվածաշունչը շեշտում է Սուրբ գրքի մեկնության
անհրաժեշտությունը. «Կարդում էին Աստծո օրենքի
գրքում հստակ և բացատրություն տալով հասկացնում էին կարդացածը» (Նեեմիա 8.8)։
Երբ Փիլիպպոսը եթովպացի ներքինիին հարցրեց.
«Հասկանո՞ւմ ես արդյոք կարդացածդ»։ Ներքինին պատասխանեց. «Ինչպե՞ս կարող եմ հասկանալ,
եթե մեկը չառաջնորդե ինձ» (Գործք առաքելոց 8.30-31)։
Նույնն էր անում նաև Հիսուսը. «Սկսելով Մովսեսից
և բոլոր մարգարեներից մեկնում էր (διερμηνεύω (դիերմենեուո) – մեկնել, բացատրել,
թարգմանել) նրանց՝ ինչ որ գրքերի մեջ գրված էր Իր մասին» (Ղուկաս 24.27)։
5. ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՏՎԻՐԱՆԸ
Պատվիրանը սովորաբար պատվերի
տեսքով է հնչում։ Այդ իսկ պատճառով ներկայացնելով Աստվածաշնչի ուսումնասիրության պատվիրանները,
կաշխատենք տալ այդ ձևակերպումները պատվերի տեսքով։ Այսօրվանից սկսած կներկայացվեն այդ
պատվիրաններից հիմնականները։
Աստվածաշնչի ուսումնասիրության
առաջին պատվիրանի անվանումն է «Միայն Աստվածաշունչ» (Sola Scriptura), որը կարելի է ձևակերպել
այսպես. «Աստվածաշունչն ուսումնասիրիր
միայն Աստվածաշնչով»։ Սա սոփեստություն կամ նույնաբանություն չէ։ Սա նշանակում է, որ Աստվածաշունչը ինքն իր մեկնաբանն
է։
«Առաջ այս գիտացեք, որ Գրքերի
ամեն մարգարեություն իր հատուկ մեկնությունը չունի, որովհետև երբեք մի մարգարեություն
չտրվեց մարդկանց կամքի պես, այլ Սուրբ Հոգուց շարժված խոսեցին Աստծո մարդիկ» (Բ Պետրոս
1.20-21)։
Այս համարում «հատուկ» թարգմանված
բառը հունարեն ιδιoς (իդիոս)
բառն է, որը թարգմանվում է.«իր, սեփական, մասնավոր, անձնական»։ Այլ խոսքերով, Պետրոս
առաքյալն ասում է, որ Աստվածաշնչի Գրքերը մեկնաբանելիս չենք կարող տալ մեր սեփական,
անձնական մեկնաբանությունը, քանի որ դրանք գրվել են Սուրբ Հոգու կողմից և ոչ թե մարդկային
կամքով։
Այսինքն Աստվածաշունչն ուսումնասիրելիս
հարկ է, որպեսզի օգտագործենք նրա մյուս մասերը տվյալ հատվածը հասկանալու համար։ Այսինքն
հենց Ինքը Սուրբ Հոգին է, որ պետք է մեզ մեկնաբանի անհասկանալին Աստվածաշնչի այլ հատվածների
հիման վրա։
Հին կտակարանում նույնպես Աստված
զգուշացնում է սեփական մեկնաբանություն կիրառելու վտանգից։
«Եվ
երբ որ ձեզ ասեն. Հարցրեք մեռելահարցուկներին և վհուկներին… Դուք էլ նրանց ասեք. Չէ՞
որ ժողովուրդը պետք է իր Աստծուն հարցնե. կենդանիների համար մեռածների՛ն դիմե: Օրենքին
և վկայությանը դիմեք, եթե նրանք չխոսեն այս խոսքի համեմատ, նրանք արշալույս չունեն»
(Եսայիա 8.19,20)։ Ինչպե՞ս հարցնել Աստծուն։ Սուրբ Գրքի միջոցով, օրենքին և վկայությանը
դիմելով։
Աստվածաշունչն ինքն է ամեն ճշմարտության
չափանիշը։ «Որովհետև ես վկայում եմ ամենին,
որ լսում են այս գրքի մարգարեության խոսքերը. Եթե մեկը բան ավելացնե սրանց վրա,
Աստված էլ կավելացնե նրա վրա այն պատուհասները, որ այս գրքում գրված են» (Հայտնություն
22.18)։
Այսպիսով՝ առաջին պատվիրան՝ միայն
Աստվածաշունչ։
Հ.Գ.
Ստորև տրվում է Աստվածաշունչը
կարդալու ծրագիրը փետրվար ամսվա համար։ Փետրվարի 1-10-ը կարդում ենք Ղևտացոց գիրքը, 11-24-ը՝ Թվոց գիրքը,
իսկ 25-28-ը՝ Երկրորդ Օրինաց գիրքը։ Համապատասխան ամսաթվի կողքին նշվում է, թե որ գլուխները
պետք է կարդալ։
1= Ղևտացիս 1-4 գլուխներ,
2=5-7, 3= 8-10, 4=11-12, 5=13-14, 6=15-16, 7=17-19, 8=20-22, 9=23-25, 10=26-27,
11= Թվոց 1-3, 12=4-6, 13=7-8, 14=9-11, 15=12-14, 16=15-16, 17=17-19, 18=20-21,
19=22-24, 20=25-27. 21=28-30, 22=31-32, 23=33-34, 24=35-36, 25= Երկրորդ Օրինաց
1-4, 26=4-6, 27=7-9, 28=10-12
Комментариев нет:
Отправить комментарий