Եռամիասնական Տիեզերքը եռամիասնությունների եռամիասնություն է։ Ինչպես Աստվածությունն է եռամիասնական« այնպես էլ՝ Նրա կողմից ստեղծված Տիեզերքը։ Այն ստեղծված է իր Արարիչ Աստծու եռամիասնական էությունը արտահայտելու համար։
Մենք ընդունում ենք, որ Տիեզերքը գոյություն ունի տարածության, ժամանակի և նյութի (մատերիայի) միասնության մեջ։ Վերջիններս իրենց հերթին նույնպես հանդիսանում են եռամիասնական« որպես Աստվածության մոդել։
Տարածությունը եռաչափ է. հակիրճության համար դրանք անվանենք երկարություն, լայնություն և բարձրություն։ Ինչպես մեկ չափումը անհնար է տեսնել առանց երկրորդ չափման (լայնության) և անհնար է զգալ առանց երրորդ չափման, այդպես էլ ոչ ոք չի կարող տեսնել Հորը, եթե ոչ Հիսուսի միջոցով և զգալ աստվածությունը առանց Սուրբ Հոգու։ Տարածությունը իր ծավալով չափվում է միայն երեք չափումները բազմապատկելով։
Երրորդության «մաթեմատիկան» ոչ թե 1+1+1=1 է, որը սխալ կլինի, այլ 1x1x1=1, որը և հանդիսանում է ճշմարտություն։
Ժամանակը բաժանվում է անցյալի, ներկայի և ապագայի։ Անցյալում այն ապրված է, ներկայում հայտնվում է, իսկ ապագան ամբողջ ժամանակի անտեսանելի և անշոշափելի աղբյուրն է։
Նյութը (մատերիան) գոյություն ունի որպես էներգիա, տեսանելի է շարժման մեջ և զգացվում է երևույթի մեջ։
Այսպիսով եռամիասնական Տիեզերքը գոյություն ունի տարածության մեջ, հայտնվում է նյութի տեսքով և ճանաչվում է ժամանակի մեջ։ Նույն կերպ Աստվածությունը գոյություն ունի Հայր Աստծո մեջ, նյութականապես հայտնվում է Որդու միջոցով և զգացվում, վերապրվում է Սուրբ Հոգու միջոցով։
Комментариев нет:
Отправить комментарий