18.01.2013

ՀՐԱՇՔՈՎ ԲՈՒԺՈՒՄ


3 սմ տրամագծով սարսափելի բշտիկներ էին հայտնվել Նասիր Սիդիկի դեմքի աջ մասում, այնուհետև տարածվել պարանոցի և ուսի հատվածով: Նրա աջ ականջն ամբողջովին տձև էր դարձել և գրեթե մինչև ուսը ձգվել:
Ընդամենը 34-ամյա գործարարը պառկած էր մահվան մահճում, ախտորոշել էին «որքին» (մրմնջուկ, մաշկային հիվանդություն է) տեսակի հիվանդություն, որը հիվանդության ամենաբարդ տեսակն էր Տորոնտոյի «Ջեներալ հոսփիթա» հիվանդանոցի ողջ պատմության մեջ: Ապաքինվելու որևէ հույս չկար: Դեղորայքն անզոր էրՆրան անգամ չէր կարող փրկել իր վաստակած առաջին մեկ միլիոն դոլարը: Մի պահ բժիշկները նույնիսկ վստահեցնում էին, որ նա կմահանա մինչ առավոտ:
Եվ ահա իր կյանքի այդ սարսափելի գիշերը նա շարունակ կանչում է Մուհամեդին: Սակայն Մուհամեդը լռում էր
«Ես գիտեի, որ մահից հետո ինձ սարսափելի ինչ-որ բան է սպասվում, թեև այնքան էլ լավ չէի հասկանում, թե ինչ», – խոստովանել է Նասիրը:
Սարսափելի լռության մեջ նա հիշում է, որ Հիսուս մարգարեն շատերին է բժշկում: Հուսահատված՝ Նասիրը սկսում է բացականչել. «Աստվա՜ծ, եթե դու կաս, թույլ մի տուր, որ ես մեռնեմ»:
Հենց այդ պահին հիվանդասենյակը լուսավորվում է մի անասելի լույսով:
«Շլացուցիչն լույսի մեջ ես տեսա Նրան, – պատմում է Նասիրը: – Նա խոսում էր ինձ հետ առանց շուրթերը շարժելու: «Ես քրիստոնյաների Աստվածն եմ: Ես Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածն եմ»»:
Լինելով մահմեդական` Նասիրը գիտեր, որ Իսմայելը բոլոր արաբների հայրն է: Նա ընդունում էր, որ Աբրահամն իր նախահայրն է, սակայն չէր ընդունում Իսահակի սերնդին: Լսելով իրեն հայտնված մարդու վերջին արտահայտությունը՝ Սիդիկը հասկանում է, որ իր հետ խոսողը Հիսուս Քրիստոսն է
Եվ հենց այդ առավոտ արդեն քրիստոնյա Նասիրը` կատարյալ առողջ, դուրս է գրվում հիվանդանոցից:
Բժիշկները փորձում էին պարզել, թե ինչպես կարող էր մահացու հիվանդություն ունեցող, ծայրահեղ հյուծված Նասիրը մեկ գիշերվա ընթացքում ապաքինվել:
«Ես փորձում էի նրանց բացատրել, որ բժշկվել եմ Հիսուսի անունով, բայց նրանք, իհարկե, չէին հավատումՍակայն ես պետք է մի շատ կարևոր հարց պարզեի ինձ համար. ինձ բժշկող Հիսուսը սովորական մարգարե՞ է, թե՞ Աստծո Որդի, ինչպես ասում են քրիստոնյաները»:
Տեսիլքը տեսնելու հենց հաջորդ օրը Նասիրը տուն է մտնում և միացնում հեռուստացույցը: «Պատահաբար» քրիստոնեական հաղորդում է գտնում, որի ընթացքում քարոզիչը տալիս է հետևյալ հարցը՝ արդյոք Հիսուս Քրիստոսը Աստծո Որդի՞ է: Այդ «զուգադիպությունը» ցնցում է Նասիրին, և նա անմիջապես Հիսուսին ընդունում է որպես Բարձրյալի Որդի:
«Աստված սիրում է մահմեդականներին: Հիսուսը մահացել է նրանց համար, – վստահաբար ասում է Նասիրը: – Աստված սիրում է ամբողջ աշխարհը, իսկ ամբողջ աշխարհի մեջ մտնում է յուրաքանչյուր ազգ, յուրաքանչյուր մարդ»:
«Մահմեդականներին սիրել է պետք: Նրանք լավ մարդիկ են, պարզապես խաբված են: Բայց մենք չարի դեմ ամենազորեղ զենքն ունենք՝ սերըԱնօգուտ է վիճել մահմեդականների հետ, ինչ-որ բան ապացուցել նրանց: Նրանց սիրտը կարող ենք շահել միայն Հիսուսի սիրով: Եվ թեև նրանք դաժանաբար հետապնդում են մեզ, սակայն հոգու խորքում անհանգստացնող մի հարց ունեն. «Ի՞նչ զարմանալի մարդիկ են քրիստոնյաները. նրանք մեր բոլոր դաժանություններին սիրով են պատասխ`անում»»…
Աղբյուր՝ mirvam.org

Комментариев нет:

Отправить комментарий