«Աստվածաբանություն» խորագրի տակ տեղակայված նախորդ երկու հոդվածները նվիրվել են Քրիստոսի ծննդյան օրվանը« քանզի դա համընկնում էր Սուրբ ծնունդի տոնի հետ։
Այսօր կդիտարկենք հենց «աստվածաբանություն» եզրը։ «Աստվածաբանություն» բառը թարգմանաբար առաջացել է հունարեն θεολογία (թեոլոգիա) բառից« որն իր հերթին բաղկացած է երկու բառերից© θεός (թեոս) - «Աստված» և λόγος (լոգոս) - «բան« խոսք« ուսմունք« գիտություն» բառերից« այսինքն աստվածաբանությունը գիտություն է Աստծո մասին։ «Աստվածաբանություն» բառը սկզբում օգտագործվել է քրիստոնեական ուսմունքը ի նկատի ունենալով« այնուհետև այն նշանակել է գիտություն Աստծո մասին։ Այսօր այն ավելի լայն իմաստ ունի© որոշակի կրոնական ուսմունքի համակարգված շարադրանք։
Այս հարցում շատ է կարևորվում Աստծո մասին գիտության աղբյուրի հարցը։ Տրամաբանորեն պետք է որ այդ աղբյուրը լիներ Աստվածաշունչը« սակայն« դժբախտաբար« աստվածաբանական միտքը իր վրա կրում է ինչպես աստվածաշնչյան« այնպես էլ իմաստասիրական՝ փիլիսոփայական մտքի ազդեցությունը։
Աստծո մասին ուսմունքը իր վրա կրում է նաև բնության ուսումնասիրության վրա հիմնված ազդեցությունը։ Այսպիսի աստվածաբանությունը կոչվում է բնական աստվածաբանություն։
«Սկզբում Աստված©©©» (Ծննդոց 1.1)« «Սկզբումն էր Բանը (λόγος, լոգոս)… և Բանը Աստված (θεός, թեոս) էր» (Հովհաննես 1.1-2)։ «Սակայն առաջ Աստծո արքայությունը և Նրա արդարությունը խնդրեք« և այդ ամենը կտրվի ձեզ» (Մատթեոս 6.33)։ Առաջին հերթին մեզ անհրաժեշտ է լուծել Սկզբի՝ Աստծո հետ կապված հարցերը« իսկ մնացած հարցերը երկրորդական են։
Աստծո մասին մեր պատկերացումները շատ կարևոր դեր են կատարում մեր կյանքում փրկության տեսակետից։ Նույնիսկ ավելին՝ Աստծուն ճանաչելը հենց հավիտենական կյանքն է© «Սա է հավիտենական կյանքը« որ ճանաչեն Քեզ միայն ճշմարիտ Աստված« և Նրան որ ուղարկեցիր՝ Հիսուս Քրիստոսին» (Հովհաննես 17.3)։
Քանի որ աստվածաբանությունը պետք է զերծ լինի մարդկային մտքի ազդեցությունից« ուստի կարևորվում է Աստվածաշնչի ուսումնասիրության միջոցով Աստծո մասին գիտելիքի ձեռքբերումը։ «Կարո՞ղ ես Աստծո խորհուրդը գտնել կամ Ամենակարողի էությանը հասնել» (Հոբ 11.7)։ Այն« ինչ մենք կարող ենք իմանալ Աստծո մասին« պետք է բացահայտվի մեզ Աստվածաշնչից։
Комментариев нет:
Отправить комментарий