Տիեզերական թռիչքից վերադառնալով՝ Յուրի
Գագարինը ասաց. «Ես տիեզերքում էի և Աստծուն
չտեսա, նշանակում է Աստված չկա»: Որոշ շարքային մարդիկ այդ հայտարարությունը ընդունեցին
որպես ճշմարտություն, որ ժամանակակից գիտությունը, իբր, հերքում է Աստծո գոյությունը:
Մյուսներն էլ, տեսնելով, որ Գագարինը չհասավ նույնիսկ մինչև Լուսին, վճռեցին, որ նա
իրավունք չուներ այդպիսի հայտարարություն կատարելու, կարծես, նա արդեն ուսումնասիրել
էր ամբողջ տիեզերքը:
Դժվար է հստակ պատկերացում կազմել անսահման
տիեզերքի մասին։ Մեր գալակտիկան լույսի արագությամբ անցնելու համար անհրաժեշտ է մեկ
միլիոն տարի: Հիշեցնում եմ. լույսի արագությունն է մոտ 300000 կմ մեկ վայրկյանում:
Մեր գալակտիկայից մինչև հաջորդ գալակտիկան հասնելու համար կպահանջվի ևս մեկուկես միլիոն
տարի, իսկ այդպիսի գալակտիկաները բիլիոններ են:
Ի հակադրություն Գագարինի, Լուսնի վրա
վայրէջք կատարած ամերիկյան լուսնագնացների առաջին խումբը Լուսնի ուղեծրում կարդաց Աստվածաշնչի
առաջին համարը և այն հեռուստատեսային կապի միջոցով հաղորդեց ամբողջ աշխարհի համար.
«Սկզբում Աստված ստեղծեց երկինքն
ու երկիրը»: Դա վկայում էր նրանց հավատի
մասին:
Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի
դափնեկիր դոկտոր Արթուր Քեմփթընը այս տեքստի մասին գրել է. «Ինձ համար հավատը սկսվում է այն մտքից, որ Բարձրագույն Էակը
կյանքի է կոչել Տիեզերքը և ստեղծել մարդուն: Ինձ համար դժվար չէ ունենալ այդ հավատը,
քանի որ անվիճելի է այն փաստը, որ այնտեղ, որտեղ կա ծրագիր, կա միտք»:
Միագամայն կարգավորված Տիեզերքը աստվածաշնչյան
հայտնի համարի ճշմարտացի հավաստումն է. «Սկզբումն Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը»:
Բոլոր դարերում իմաստուն մարդիկ զարմանքով
ու հիացմունքով են նայել բնության մեջ գոյություն ունեցող կարգուկանոնին, ներդաշնակությանը
և, գիտակցելով իրենց սահմանափակվածությունը կրկնել են սաղմոսերգուի հետ միասին. «Անզգամն (այլ թարգմանություններում՝ հիմարը,
անմիտը) ասաց իր սրտում` Աստված չկա» (Սաղմոս 14.1):
Комментариев нет:
Отправить комментарий