Աստվածաշունչը գրքերի ժողովածու է, և այդ իսկ պատճառով ոչ հայերեն անվանումներում օգտագործվում է «Բիբլիա» (βιβλία - գրքեր) հունարեն բառը:
Աստվածաշունչը բաղկացած է 66 ոչ մեծ գրքույկներից, որոնցից հնագույնները գրվել են Քրիստոսի ծննդից 1500 տարի առաջ, իսկ վերջինները՝ Քրիստոսի ծննդից 100 տարի հետո: Այսպիսով Սուրբ Գիրքը գրվել է 1600 տարվա ընթացքում:
Աստվածաշունչը բաղկացած է երկու մասից՝ Հին կտակարանից և Նոր կտակարանից: Հին կտակարանը կամ Հին ուխտը պարունակում է 39 գիրք. իսկ նորը՝ 27: Նոր կտակարանը՝ ոմանց կարծիքով Աստվածաշնչի ավելի կարևոր մասն է հանդիսանում« ուստիև հրատարակվում է նաև առանձին հատորով: Նոր կտակարանի առաջին չորս գրքերը անվանվում են ավետարաններ, այսինքն՝ «Բարի լուր» Հիսուս Քրիստոսով փրկության մասին:
Չնայած այն հանգամանքին« որ Նոր կտակարանը լույս է սփռում Հին կտակարանի վրա« բայց դա ամենևին չի նշանակում« որ Աստվածաշնչի ինչ-որ մասն ավելի կարևոր է մյուսից։ Այսօր շատ «քրիստոնյաներ» արհամարհում են կամ անտեսում Հին կտակարանը« Նոր կտակարանից Հայտնության գիրքը կամ այլ մասեր Աստվածաշնչից։
Այս կապակցությամբ Քրիստոսը զգուշացրեց© «Նրանք Մովսեսին և մարգարեներին ունեն« թող նրանց լսեն©©© Եթե Մովսեսին և մարգարեներին ականջ չեն դնում« չեն էլ համոզվի« եթե մեռելներից մեկը հարություն առնե» (Ղուկաս 16.29,31)։ Նաև՝ «Քննեցեք գրքերը« որ դուք կարծում եք« թե նրանցով ունեք հավիտենական կյանք« և նրանք են« որ ինձ համար վկայում են» (Հովհաննես 5.39)։ Այս խոսքերն ասելիս« Քրիստոսն ի նկատի ուներ Հին կտակարանը« քանի որ այդ ժամանակ միայն Հին կտակարանն էր գրված։
Աստվածաշունշն ավարտվում է խիստ զգուշացմամբ© «Ես վկայում եմ ամենին« որ լսում է այս գրքի մարգարեության խոսքերը© եթե մեկը մի բան ավելացնե սրանց վրա« Աստված կավելացնե նրա վրա այն պատուհասները« որ այս գրքում գրված են։ Եվ եթե մեկն այս գրքի մարգարեության խոսքերից բան պակասեցնե« Աստված կպակասեցնե նրա բաժինը կյանքի գրքից« և սուրբ քաղաքից« և այս գրքում գրվածներից» (Հայտնություն 22.18-19)։
Комментариев нет:
Отправить комментарий