Ժամանակակից մարդն իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը առաջին հերթին փնտրում է համացանցում։ Բայց կենսական կարևորություն ներկայացնող գիտելիքը պետք է որոնել ոչ թե համացանցում, այլ Տիրոջ գրքում՝ Աստվածաշնչում։ Եթե, իհարկե, խոսքը չի գնում համացանցում տեղակայված էլեկտրոնային Աստվածաշնչի շրջանակներում որոնման մասին։
Եսայիա մարգարեի գրքից (34.16) վերցված վերնագրի խոսքերը մեզ համար արդիական են այնքանով, որ մենք հաճախ չենք հետևում այս խորհրդին և կյանքում անհաջողություններ ենք ունենում այն պարզ պատճառով, որ չենք առաջնորդվում Տիրոջ խոսքով։
Սակայն, պետք է նշել, որ Աստված Իր խոսքը չի տվել միայն նրա համար, որ մենք այնտեղից միայն որոշակի կարճ ասույթներ կարդանք։ Եթե օրական միայն մեկ նախադասություն կարդանք Աստվածաշնչից, ապա այն ավարտելու համար անհրաժեշտ կլինի առնվազն 85 տարի։
Սիրելի քրիստոնյա, քանի՞ անգամ ես կարդացել Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ։ Կարող ես մեկնաբանության մեջ գրել քո դրական կամ բացասական փորձառության մասին։
Քրիստոնյաների հետ մշտական շփման արդյունքում կարող եմ ասել, որ նույնիսկ Աստծուն լուրջ հավատացող քրիստոնյաների միայն մի փոքր մասն է կարդացել Աստվածաշունչը լրիվությամբ։
Այդ արատավոր պրակտիկան պետք է վերացնի իրեն քրիստոնյա համարող յուրաքանչյուր ոք։ Եկեք ոչ միայն պարզապես կարդանք Աստծո խոսքը, այլև լրջորեն այն ուսումնասիրենք։
Մյուս չորեքշաբթի կներկայացնեմ Աստվածաշունչն ուսումնասիրելու մեթոդներից մեկը, որպեսզի հեշտացվի Աստծո խոսքի ոսումնասիրությունը ձեզ համար։
Իսկ հիմա բավարարվենք նրանով, որ հետևենք Աստվածաշունչը մեկ տարում կարդալու ծրագրին։ Ստորև ներկայացնում եմ առաջին 10 օրվա ծրագիրը։
Հունվարի 1 – Ծննդոց 1-3 գլուխներ,
Հունվարի 2 – Ծննդոց 4-7 գլուխներ,
Հունվարի 2 – Ծննդոց 4-7 գլուխներ,
Հունվարի 3 – Ծննդոց 8-11 գլուխներ,
Հունվարի 4 – Ծննդոց 12-15 գլուխներ,
Հունվարի 4 – Ծննդոց 12-15 գլուխներ,
Հունվարի 5 – Ծննդոց 16-19 գլուխներ,
Հունվարի 6 – Ծննդոց 20-22 գլուխներ,
Հունվարի 6 – Ծննդոց 20-22 գլուխներ,
Հունվարի 7 – Ծննդոց 23-25 գլուխներ,
Հունվարի 8 – Ծննդոց 26-27 գլուխներ,
Հունվարի 8 – Ծննդոց 26-27 գլուխներ,
Հունվարի 9 – Ծննդոց 28-30 գլուխներ,
Հունվարի 10 – Ծննդոց 31-33 գլուխներ:
Հունվարի 10 – Ծննդոց 31-33 գլուխներ:
Քրիստոսը այս կապակցությամբ խորհուրդ է տալիս. «Քննեցեք գրքերը, որ դուք կարծում եք, թե նրանցով ունեք հավիտենական կյանք, և նրանք են, որ ինձ համար վկայում են» (Հովհաննես 5.39)։
Комментариев нет:
Отправить комментарий