24.01.2013

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՔՐԻՍՏՈՆՅԱՅԻ ՅՈԹ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



Հաջողակ քրիստոնյա լինելու համար շատ կարևոր է արդյունավետությունը։ Արդյունավետ քրիստոնյաները ունեն որոշակի հմտություններ կամ սովորույթներ։ Դրանք նպաստում են առաջադիմությանը։ Դրանք համառոտ կերպով ներկայացվում են ստորև՝ համապատասխան աստվածաշնչյան կարճ հիմնավորումներով։

ՀՄՏՈՒԹՅՈՒՆ  1.  ԵՂԵՔ ԵՌԱՆԴՈՒՆ
Բարձր արդյունավետ քրիստոնյաների յոթ հմտություններից առաջինը ենթադրում է եռանդունություն« կյանքի նկատմամբ հստակ դիրքորոշում« ակտիվություն դեպի բարին։ Այս հմտության հետ կապված հասկացություններն են անկախությունը« ինքնագիտակցումը« ազատ ընտրությունը« նախաձեռնությունը« պատասխանատվությունը և առաջադիմությունը։ Ձգտումը իմանալ սեփական կյանքի իմաստն ու նպատակը սերտորեն կապվում է առաջին հմտության հետ։ Հռոմեացիս 12.11-ում Պողոսն ասում է© «Ջանքի մեջ թույլ չլինեք« հոգով ջերմեռանդ եղեք« Տիրոջը ծառայեք»։

ՀՄՏՈՒԹՅՈՒՆ  2.  ՍԿՍԵՔ ՎԵՐՋԻՑ
Երկրորդ հմտությունը վկայում է մարդու ապագայի գիտակցական իմաստավորման մասին: Քրիստոսը խորհուրդ է տալիս ծրագրել ապագան (տե՜ս Ղուկաս 14.28-32): Հայացք ձգելով ապագային, սկսելով վերջից« այս հմտությունն ունեցող մարդը կարող է ծրագրել իր ապագան: Ապագան ծրագրելու համար հարկ է խորհրդակցել Աստծո հետ և պարզել անձնական առաքելությունը:

ՀՄՏՈՒԹՅՈՒՆ  3. ՆԱԽ` ԿԱՐԵՎՈՐԸ
Երրորդ հմտությունը դրսևորվում է առաջին հերթին կարևորը անելու մեջ: Քրիստոսի խորհուրդը այդ կապակցությամբ գտնվում է լեռան քարոզի մեջ՝ Մատթեոս 6.33: Հաշվի առնելով հունարեն բնագիրը« այս համարը թարգմանվում է այսպես. «Նախ ձգտեք հասնել Աստծո արքայությանը և Նրա արդարությանը, իսկ մնացածը ձեզ կտրվի»: Կարևորը անելու համար անհրաժեշտ է պարզել մեր դերերը, նպատակները, ծրագրերը՝ անձնական, ընտանեկան, աշխատանքային և եկեղեցական առումներով:

ՀՄՏՈՒԹՅՈՒՆ  4. ՀԱՂԹԵՔ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ
Չորրորդ հմտությունը դրսևորվում է երկուստեք, փոխադարձաբար հաղթանակի հասնելու մեջ: Բախման արդյունքում հնարավոր են չորս տեսակի ելքեր. հաղթանակ-պարտություն, պարտություն-հաղթանակ, պարտություն-պարտություն և հաղթանակ-հաղթանակ: Այս տարբերակները կիրառելի են տարբեր պարագաներում, սակայն հիմնական լավագույնը համարվում է հաղթանակ-հաղթանակ տարբերակը: Տե՜ս Հայտնություն  3.21: Հաղթանակի արդյունքում Հայր Աստվածը, Քրիստոսը և բոլոր փրկվածները կիսում են գահը:

ՀՄՏՈՒԹՅՈՒՆ  5.  ՀԱՍԿԱՑԵՔ ՀԱՍԿԱՑՎԵԼՈՎ
Հինգերորդ հմտությունը դրսևորվում է ապրումակցային ունկնդրման« դիմացինին հասկանալու և նրա կողմից հասկացված լինելու մեջ: Այլ խոսքերով՝ խոսքը փոխըմբռնման մասին է: Միայն էմպատիկ, ապրումակցային ունկնդրումն է բերում փոխըմբռնմանը: Պողոսը խորհուրդ է տալիս. «Ուրախացողների հետ ուրախացեք, և լացողների հետ լացեք» (Հռոմեացիս 12.15): Քրիստոսի տված ոսկե կանոնը (Մատթեոս 7.12) այս հմտության հիմքն է հանդիսանում© «Ամեն ինչ որ կամենում եք« թե ձեզ անեն մարդիկ« այնպես էլ դուք արեք նրանց»։

ՀՄՏՈՒԹՅՈՒՆ  6.  ՁԳՏԵՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
Վեցերորդ հմտությունը դրսևորվում է անհատների համատեղ գործունեության, համագործակցության մեջ: Այս հմտությունն ունեցող մարդիկ մշտապես ձգտում են համագործակցության, սիներգիայի: Սիներգիան երկու բաղադրիչ մասերի պարզ գումարը չէ, այլ` շատ ավելին: Սիներգիան ենթադրում է միաբանություն, համերաշխություն, համագործակցություն, տարբեր պարգևների բամազանության առկայություն և տարբերությունների օգտագործում:

ՀՄՏՈՒԹՅՈՒՆ  7.  ՄՇՏԱՊԵՍ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԵՔ
Յոթերորդ հմտությունը դրսևորվում է մշտապես չորս առումներով կատարելագործման մեջ: Այդ չորս ոլորտներն են. ֆիզիկականը, մտավորը, հուզականը և հոգևորը իրենց համապատասխան գործողություններով: Աստվածաշնչում ակնհայտ է մշտապես կատարելագործվելու անհրաժեշտությունը: Քրիստոսը այդ կապակցությամբ կոչ է անում Մատթեոս 5.48-ում« «Արդ դուք կատարյալ եղեք« ինչպես ձեր Հայրը« որ երկնքումն է« կատարյալ է»։
                                                                                                                                         

Комментариев нет:

Отправить комментарий