Մի անգամ ուսանողն ու նրա դասախոսը զբոսնում էին զբոսայգում։ Նրանք անցնում էին դաշտի մոտով« որտեղ մի մարդ էր աշխատում։ Նրանք նկատեցին մի զույգ հին կոշիկ և մի հին թիկնոց և եզրակացրին« որ դրանք պատկանում են այդ աղքատին։
Ուսանողը առաջարկեց վերցնել ու թաքցնել այդ կոշիկն ու թիկնոցը և թաքնվելով նայել« թե ինչ կանի այդ մարդը։
Դասախոսն առաջարկեց այլ կերպ վարվել© «Ուզո՞ւմ ես տեսածիցդ հաճույք ստանալ։ Չէ՞ որ դու հարուստ ես և« կարծում եմ« քեզ համար մեծ բան չէ նրա ամեն կոշիկի մեջ մեկական մետաղադրամ դնելը։ Հետո թաքնվիր և հետևիր, թե ինչ կլինի։ Վստահ եմ« որ դու մեծ հաճույք կզգաս»։
Ուսանողն այդպես էլ վարվեց© աննկատ կերպով նրա կոշիկների մեջ մեկական արժեքավոր մետաղադրամ դրեց։
Աղքատն ավարտեց իր աշխատանքը« մոտեցավ իր հագուստին« իր վրա գցեց թիկնոցը« հագավ կոշիկները©©© և զգաց« որ նրան ինչ-որ բան խանգարում է։ Հանեց մի կոշիկը և տեսավ« որ մեջը մետաղադրամ է« հանեց մյուսը՝ նորից մետաղադրամ։ Նա շուրջը նայեց և ոչ ոքի չտեսավ։
Աղքատի ուրախությանը չափ չկար։ Նա ծունկի իջավ« ձեռքերը երկինք բարձրացրեց և շնորհակալություն հայտնեց Արարչին օգնության համար իր կյանքի այդ դժվարին պահին« երբ նրա կինը հիվանդ էր։
Դասախոսը նայեց իր ուսանողի դեմքին և չկարողացավ զսպել իր ժպիտը« նրա աչքերում արցունքներ տեսնելով։ Նա հարցրեց© «Արդյոք հաճույք ստացա՞ր»։ Ուսանողը պատասխանեց© «Դա իմ կյանքի լավագույն դասն էր« որ ինձ կարողացաք մատուցել»։
«Աղքատին նեղողը նրա Արարչին է անարգում« բայց Նրան պատվողը տնանկին կողորմե» (Առակաց 14.31)։
Սիրելի քրիստոնյա« հաճա՞խ ես նմանատիպ հաճույք զգում քո կյանքում։
Комментариев нет:
Отправить комментарий