ՀՈԳԵՎՈՐ ՕՐԱԳԻՐ
Օրագի՞ր։ Հետն էլ «հոգևոր»։ Ինչների՞ս է պետք։ Դուք՝ սիրելի քրիստոնյաներ, մտովի արդեն հասցրի՞ք տալ այս հարցը։ Առաջին բանը, որ մենք հիշում են «օրագիր» բառը լսելիս, հավանաբար, դպրոցական օրագիրն է, որտեղ նշվում են աշակերտի գնահատականները, նշումներ են կատարվում նրա վարքի մասին։
Բայց գուցե ոմանք հիշեցին իրենց առաջին օրագիրը, որտեղ սիրահարական նշումներ էին կատարում պատանեկան տարիքում, սիրուն նվիրված բանաստեղծություններ էին արտագրում կամ հավաքում ընկեր-ընկերուհիների կարծիքները իր մասին։
Օրագիրը, որի մասին մենք խոսում ենք, ավելին է, քան միայն վերը թվարկվածը։ Ինչո՞ւմն է հոգևոր օրագրի անհրաժեշտությունը։ Սա դիտարկում ենք հոգևորության համատեքստում: Հոգևոր օրագիրը միջոց է յուրաքանչյուր քրիստոնյայի հոգևորության մակարդակը բարձրացնելու համար, ինչպես նաև՝ մասնագիտական կամ եկեղեցական գործունեությունը համակարգելու համար:
Բարձր արդյունավետ քրիստոնյաներին հույժ կարևոր է հոգևոր օրագիր ունենալը։ Շատ մեծ մարդիկ են օրագիր պահել: Առաջին անգամ ես որոշեցի օրագիր գրել, երբ մագիստրատուրայի դասերի ժամանակ հիշատակվեց մի կարևոր հայտնագործության մասին, որը կատարել էր մի աստվածաբան, և այդ մասին գտել էին նրա օրագրում գրված:
Մարդու կյանքի ամբողջ ընթացքը, գործունեության բոլոր ոլորտները առնչվում են օրագրի հետ: Օրագիր գրելու դեպքում ոչինչ չի կորչում: Օրը 10-15 րոպեն կարող է ամեն ինչ վճռել:
Հոգևոր օրագիրը կարող է հոգևոր աճի աղբյուր հանդիսանալ« ինչպես նաև՝ Աստծո նախախնամությունը տեսնելու միջոց։ Աստվածաշնչի ուսումնասիրության արդյունքները գրվում են այդպիսի օրագրում։
Հոգևոր օրագրի տեսակներն են© անձնական« ուսումնասիրության« ավետարանչական« գործնական« ճանապարհորդական« կենցաղային« պատմական« հավաքածու« գրական և բլոգ (համացանցային օրագիր)։
«Մի ոսկե սափոր առ, դրա մեջ մեկ չափ մանանա լցրու և դիր Աստծու առաջ՝ պահելու ձեր սերունդների համար» (Ելից 16.33)։
Комментариев нет:
Отправить комментарий