05.02.2013

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՏՎԻՐԱՆԸ


Պատվիրանը սովորաբար պատվերի տեսքով է հնչում։ Այդ իսկ պատճառով ներկայացնելով Աստվածաշնչի ուսումնասիրության պատվիրանները, կաշխատենք տալ այդ ձևակերպումները պատվերի տեսքով։ Այսօրվանից սկսած կներկայացվեն այդ պատվիրաններից հիմնականները։

Աստվածաշնչի ուսումնասիրության առաջին պատվիրանի անվանումն է «Միայն Աստվածաշունչ» (Sola  Scriptura), որը  կարելի է ձևակերպել այսպես. «Աստվածաշունչն ուսումնասիրիր միայն Աստվածաշնչով»։ Սա սոփեստություն կամ նույնաբանություն չէ։  Սա նշանակում է, որ Աստվածաշունչը ինքն իր մեկնաբանն է։

«Առաջ այս գիտացեք, որ Գրքերի ամեն մարգարեություն իր հատուկ մեկնությունը չունի, որովհետև երբեք մի մարգարեություն չտրվեց մարդկանց կամքի պես, այլ Սուրբ Հոգուց շարժված խոսեցին Աստծո մարդիկ» (Բ Պետրոս 1.20-21)։

Այս համարում «հատուկ» թարգմանված բառը հունարեն ιδιoς (իդիոս) բառն է, որը թարգմանվում է.«իր, սեփական, մասնավոր, անձնական»։ Այլ խոսքերով, Պետրոս առաքյալն ասում է, որ Աստվածաշնչի Գրքերը մեկնաբանելիս չենք կարող տալ մեր սեփական, անձնական մեկնաբանությունը, քանի որ դրանք գրվել են Սուրբ Հոգու կողմից և ոչ թե մարդկային կամքով։

Այսինքն Աստվածաշունչն ուսումնասիրելիս հարկ է, որպեսզի օգտագործենք նրա մյուս մասերը տվյալ հատվածը հասկանալու համար։ Այսինքն հենց Ինքը Սուրբ Հոգին է, որ պետք է մեզ մեկնաբանի անհասկանալին Աստվածաշնչի այլ հատվածների հիման վրա։ 
Հին կտակարանում նույնպես Աստված զգուշացնում է սեփական մեկնաբանություն կիրառելու վտանգից։

 «Եվ երբ որ ձեզ ասեն. Հարցրեք մեռելահարցուկներին և վհուկներին… Դուք էլ նրանց ասեք. Չէ՞ որ ժողովուրդը պետք է իր Աստծուն հարցնե. կենդանիների համար մեռածների՛ն դիմե: Օրենքին և վկայությանը դիմեք, եթե նրանք չխոսեն այս խոսքի համեմատ, նրանք արշալույս չունեն» (Եսայիա 8.19,20)։ Ինչպե՞ս հարցնել Աստծուն։ Սուրբ Գրքի միջոցով, օրենքին և վկայությանը դիմելով։

Աստվածաշունչն ինքն է ամեն ճշմարտության չափանիշը։ «Որովհետև ես վկայում եմ ամենին,  որ լսում են այս գրքի մարգարեության խոսքերը. Եթե մեկը բան ավելացնե սրանց վրա, Աստված էլ կավելացնե նրա վրա այն պատուհասները, որ այս գրքում գրված են» (Հայտնություն 22.18)։

Այսպիսով՝ առաջին պատվիրան՝ միայն Աստվածաշունչ։

Հ.Գ.

Ստորև տրվում է Աստվածաշունչը կարդալու ծրագիրը փետրվար ամսվա համար։ Փետրվարի 1-10-ը  կարդում ենք Ղևտացոց գիրքը, 11-24-ը՝ Թվոց գիրքը, իսկ 25-28-ը՝ Երկրորդ Օրինաց գիրքը։ Համապատասխան ամսաթվի կողքին նշվում է, թե որ գլուխները պետք է կարդալ։

1= Ղևտացիս 1-4 գլուխներ, 2=5-7, 3= 8-10, 4=11-12, 5=13-14, 6=15-16, 7=17-19, 8=20-22, 9=23-25, 10=26-27, 11= Թվոց 1-3, 12=4-6, 13=7-8, 14=9-11, 15=12-14, 16=15-16, 17=17-19, 18=20-21, 19=22-24, 20=25-27. 21=28-30, 22=31-32, 23=33-34, 24=35-36, 25= Երկրորդ Օրինաց 1-4, 26=4-6, 27=7-9, 28=10-12    

31.01.2013

ԵՌԱՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԻԵԶԵՐՔ


Եռամիասնական Տիեզերքը եռամիասնությունների եռամիասնություն է։ Ինչպես Աստվածությունն է եռամիասնական« այնպես էլ՝ Նրա կողմից ստեղծված Տիեզերքը։ Այն ստեղծված է իր Արարիչ Աստծու եռամիասնական էությունը արտահայտելու համար։

Մենք ընդունում ենք, որ Տիեզերքը գոյություն ունի տարածության, ժամանակի և նյութի  (մատերիայի) միասնության մեջ։ Վերջիններս իրենց հերթին նույնպես հանդիսանում են եռամիասնական« որպես Աստվածության մոդել։

Տարածությունը եռաչափ է. հակիրճության համար դրանք անվանենք երկարություն, լայնություն և բարձրություն։ Ինչպես մեկ չափումը անհնար է տեսնել առանց երկրորդ չափման (լայնության) և անհնար է զգալ առանց երրորդ չափման, այդպես էլ ոչ ոք չի կարող տեսնել Հորը, եթե ոչ Հիսուսի միջոցով և զգալ աստվածությունը առանց Սուրբ Հոգու։ Տարածությունը իր ծավալով չափվում է  միայն երեք չափումները բազմապատկելով։

Երրորդության «մաթեմատիկան»  ոչ թե 1+1+1=1  է, որը սխալ կլինի, այլ 1x1x1=1, որը և հանդիսանում է ճշմարտություն։

Ժամանակը բաժանվում է անցյալի, ներկայի և ապագայի։ Անցյալում այն ապրված է, ներկայում հայտնվում է, իսկ ապագան ամբողջ ժամանակի անտեսանելի և անշոշափելի աղբյուրն է։

Նյութը  (մատերիան) գոյություն ունի որպես էներգիա, տեսանելի է շարժման մեջ և զգացվում է երևույթի մեջ։

Այսպիսով եռամիասնական Տիեզերքը գոյություն ունի տարածության մեջ, հայտնվում է նյութի տեսքով և ճանաչվում է ժամանակի մեջ։ Նույն կերպ Աստվածությունը գոյություն ունի Հայր Աստծո մեջ, նյութականապես հայտնվում է Որդու միջոցով և զգացվում, վերապրվում է Սուրբ Հոգու միջոցով։

«Որովհետև Նրա աներևույթ բաները աշխարհի սկզբիցն ստեղծվածներով իմացվելով տեսնվում են, որ է՝ Նրա մշտնջենավոր զորությունը և Աստվածությունը, այնպես որ անպատասխան կմնան» (Հռոմեացիս 1.20)։